Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/1/2022
share

Հիմա ի՞նչ, որոշել ենք Ստեփանավանը դարձնել մեկ ամբողջական հանքավայր

Սույն թվականի հունվարի 20-ին, ժամը 12:00-ին Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղում կկայանան հանրային լսումներ՝ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը․  «Վաղը, հունվարի 20-ին, ժամը 12:00-ին Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղում կայանալու են «Ավ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման ոսկու հանքարդյունահանման համար երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու հանրային լսումները։

Կապվել էի երկու օր առաջ գյուղացիների հետ, ճիշտն ասած տեղյակ չէին, ինձանից տեղեկացան։

Արդեն իսկ պարզ է, որ գյուղում նախապես պատշաճ իրազեկում չի իրականացվել։

Գրեթե նույն շրջակայքում է գտնվում Արմանիսի հանքավայրը, որը արդեն զգալի վնասներ է հասցրել շրջակա միջավայրին, գյուղատնտեսությանը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծանր մետաղները, որոնցից ամենավտանգավորը՝ մկնդեղը ներթափանցել են հողեր և մարդկանց օրգանիզմ։

Հիմա ի՞նչ, որոշել ենք Ստեփանավանի տարածաշրջանը, Ստեփանավան համայնքը դարձնել մեկ ամբողջական հանքավայր... Վաղը ես այնտեղ եմ գնալու, ցանկալի է որպեսզի այնտեղ լինեք»։   

Աղբյուր՝ https://www.facebook.com/oleg.dulgaryan 

4

facebook sharing button facebook